«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
375
Չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ., 20:30
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել. «Այսօր տեղեկացանք, որ մեր գործընկեր, ՀՀ ԱԺ պատգամավոր, վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց: «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ այցելել են մեր գործընկերոջը և հրապարակավ հայտարարել, որ պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է ընտրված խափանման միջոցի հետ, և կալանավորումը անհապաղ պետք է վերացվի: Իրավասու մարմինները, սակայն, կրկին դրսևորեցին հակաօրինական և անմարդկային անգործություն: Ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր և վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի: Կրկին պնդում ենք, որ նման պայմաններում կալանավորումը պետք է անհապաղ վերացվի»: Աղբյուրը` «Հայաստան» դաշինք |
Տավուշում իրականացվող գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում․ ԱՆ
96Երեկ, 17:06ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
200Երեկ, 08:30Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց
12028.04.2024, 21:24Վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
13428.04.2024, 16:24Ալեն Սիմոնյանն արձակուրդ է մեկնում
10828.04.2024, 14:36Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն
13927.04.2024, 18:36