Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Շնորհավորում եմ գործընկերոջս՝ համոզիչ հաղթանակի կապակցությամբ». Ղարիբաշվիլին՝ Փաշինյանին

1485
Չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ., 16:36
«Շնորհավորում եմ գործընկերոջս՝ համոզիչ հաղթանակի կապակցությամբ». Ղարիբաշվիլին՝ Փաշինյանին

Ավարտվել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամլո-խոսնակ Մանե Գևորգյանը: «Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարևորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում»:

Փաշինյանի հանդիպումը Ղարիբաշվիլիի հետ