Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ նման խոսակցության». Նիկոլ Փաշինյան

1076
Չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ., 11:12
«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ նման խոսակցության». Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության նիստկի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ. «ՀՀ-ի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը, որտեղ տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին ու ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն: Մենք պատրաստ ենք նման խոսակցության: Մեծ հաշվով՝ խոսքը մեր տարածաշրջանը՝ արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է: Գործընթացին ակտիվ աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը: Եվրոմիությունը, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս հետաքրքրված են գործընթացով... Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է»,- ասաց վարչապետը: