Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Քաբուլում թալիբները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ

986
Երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ., 13:05
Քաբուլում թալիբները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ

«Թալիբան» շարժման զինյալները կրակ են բացել Քաբուլում՝ Պակիստանի դեմ ցույց անող մասնակիցների ուղղությամբ, փոխանցում է Euronews-ը: Հաղորդվում է, որ ցուցարարները դատապարտել են Պակիստանի միջամտությունը Աֆղանստանի գործերին: Թալիբները ցրել են ակցիայի մասնակիցների ու արգելել լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ լուսաբանել այնտեղ կատարվածը: