Կորոնավիրուսի 3 նոր դեպք՝ Արցախում
![]() Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Սեպտեմբերի 6-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11841 քաղաքացու հետազոտություն, որից 1075-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»։ |

«Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան
17924.06.2026, 03:06
Կոնգոյում անհայտ հիվանդությունից մահացել է առնվազն 14 մարդ
43722.06.2026, 23:47
ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածների մասին
15322.06.2026, 09:30
«Առողջության պարտադիր ապահովագրությունը սխալ է աշխատում». Սասուն Խաչատրյան
21622.06.2026, 00:12
«Ուժեղ պետություն կառուցելու ճանապարհին առողջապահությունը կարևորագույն բաղադրիչներից է». Մհեր Մելքոնյան
20521.06.2026, 14:36
«Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում:»․ ԱՆ ՀՎԿ Ազգային կենտրոն
19320.06.2026, 17:06
