«Գործարանները հրաժարվում են խաղող ընդունել, մթերման գինն էլ ցածր է». խաղողագործները կրկին ճանապարհ են փակել
![]() «Հայաստանում չեն լինելու խաղողագործներ, որոնք չեն կարողանալու խաղողն իրացնել»,- Կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարել էր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Նա նշել էր, որ պետք է ամենօրյա ռեժիմով աշխատել այս ուղղությամբ, որպեսզի չլինեն փակված փողոցներ, ակցիաներ: Նախօրեին Արարատի մարզի գյուղերի խաղողագործներն էին բողոքի ակցիա իրականացնում, այսօր՝ Արագածոտնի մարզի Ուջան համայնքի բնակիչները: Արարատցիները բողոքում էին մթերման ցածր գնից: Նրանք վերջնաժամկետ էին տվել Կառավարությանը՝ մթերման գին սահմանելու համար: Ուջանցիների խոսքով էլ՝ գործարանները հրաժարվում են խաղող ընդունել: «Խաղողի գործարանների կեսը հրաժարվում ա ընդունել, ասում ա՝ անցած տարվանից հորերը լիքն ա, որն էլ որ ընդունում ա՝ 115 դրամ ա ասում... Պահանջում ենք, որ մարզի ղեկավարությունից, նախարարությունից գան, մեր հարցերին պատասխանեն»,- ասում են գյուղացիները: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
