Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը դատապարտվել են 11 և 10 տարվա ազատազրկման

1039
Երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ., 15:48
Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը դատապարտվել են 11 և 10 տարվա ազատազրկման

Մինսկի դատարանը երկարատև ազատազրկման է դատապարտել Բելառուսի ընդդիմության առաջնորդներին. Մարիա Կոլեսնիկովան դատապարտվել է 11, իսկ Մաքսիմ Զնակը՝ 10 տարվա ազատազրկման, գրում է BBC-ն: Կոլեսնիկովան մեղադրվում է իշխանության զավթման և անվտանգությունը խաթարելու փորձերի, ինչպես նաև ծայրահեղական խումբ ստեղծելու մեջ։ Զնակը մեղադրվում է իշխանության զավթման փորձի մեջ: Հաղորդվում է, որ վերջինները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: