Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ջասթին Թրյուդոյին դիմավորել են սուլոցներով և վանկարկումներով

1167
Երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ., 12:18
Ջասթին Թրյուդոյին դիմավորել են սուլոցներով և վանկարկումներով

Կանադայում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու կորոնավիրուսային սահմանափակումների դեմ: Newdaynews-ի փոխանցմամբ, ցուցարարների 100 հոգանոց խումբը՝ սուլոցներով և վիրավորական վանկարկումներով է դիմավորել երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և շրջափակել նրա ավտոբուսը: Նշվում է, որ վարչապետը Նյումարկետ քաղաք էր ժամանել նախընտրական քարոզարշավի շրջանակներում:

Ակցիայի մասնակիցները սահմանափակումներն իրենց իրավունքների խախտում են համարում: