«Երբ հայերին վայր են գցում, նրանք կրկին ոտքի են կանգնում, և դա երևում է խաղադաշտում». Կապառոսի հարցազրույցը՝ ՈՒԵՖԱ-ին
1545
Ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ., 12:12
![]() Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը: 65-ամյա մասնագետը բացահայտել է իր թիմի ուժեղ կողմերը: «Տիպիկ հայ խաղացողը բավականին հպարտ է։ Դրանում իր դերն ունի հայկական մշակույթը և այն ամենն, ինչով անցել է հայ ժողովուրդը։ Այս երկիրը ստիպված է եղել անցնել բազում դժվարությունների միջով, բայց հայերը գիտեն՝ ինչպես հաղթահարել այդ ամենը։ Երբ նրանց վայր են գցում, նրանք կրկին ոտքի են կանգնում, և դա երևում է խաղադաշտում։ Հայաստանում մարդիկ շատ քաջ են ու շատ հպարտ՝ բառի լավ իմաստով։ Մենք կարողացել ենք օգտագործել դա և փոխանցել խաղացողներին։ Կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է, և մարդիկ գիտեն դրա մասին»,- ասել է Կապառոսը: |

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
9512:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
152Երեկ, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
131Երեկ, 14:12
Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
17405.11.2026, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
56605.11.2026, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
52905.11.2026, 14:37
