Թալիբները կրակոցներով են տոնել ԱՄՆ-ի հեռացումն Աֆղանստանից
1550
Երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ., 09:54
«Թալիբան» շարժման զինյալները հրավառությամբ և կրակոցներով են տոնել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ավարտը, փոխանցում է CNN-ը: Օգոստոսի 30-ի գիշերն ամերիկյան վերջին ինքնաթիռները լքել են Քաբուլի օդանավակայանը: Այսպիսով, Միացյալ Նահանգների՝ մոտ 20 տարի տևած ռազմական առաքելությունն Աֆղանստանում ավարտված է: Հաղորդվում է, որ վերջին չվերթով մեկնել են Աֆղանստանում ԱՄՆ դեսպանն ու այլ դիվանագետներ: Վերջին շաբաթներին ամերիկացիները երկրից տարհանել են ավելի քան 100 հազար մարդու: Նշվում է, որ ամերիկացի զինվորականները թալիբներին են թողել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, որի արժեքը գնահատվում է մոտ 85 միլիարդ դոլար: |
«Քաղպայմանագրից մեկ պատգամավոր անգամ չի միանալու նախաձեռնությանը». Դավիթ Խաժակյան
9503:06«2021 թվականի ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում». Արամ Վարդևանյան
11202:06«Իշխան Զաքարյանը հրաժարվում է միանալ Նիկոլ Փաշինյանի իմիպչմենտին». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
194Երեկ, 22:54Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի
251Երեկ, 17:54«Ռոմանովների ժառանգորդ Նիկոլայը չէ, փողոցից է եկել իշխանության». Ոսկան Սարգսյան
217Երեկ, 17:48«Իմպիչմենտի գործընթաց թող բերեն անեն, ո՞վա բռնել». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
235Երեկ, 16:54