Բայդենը մերժում է Եվրոպայի դիմումներն ու հավատարիմ մնում իր վերջնաժամկետին
![]() Միացյալ Նահանգները մտադիր է մինչև օգոստոսի 31-ը ավարտին հասցնել Աֆղանստանից մարդկանց տարհանման գործընթացը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է Reuters-ը: Նրա խոսքերով, ամեն բան արվում է ժամկետների սահմանում: «Որքան շուտ մենք կարողանանք ավարտել այս օպերացիան, այնքան լավ: Յուրաքանչյուր օրվա հետ մեծանում է ռիսկի գործոնը մեր զորքերի համար: Գործողության ավարտը կախված է նրանից, թե արդյոք «Թալիբան»-ը կշարունակի համագործակցել մեզ հետ և կապահովի մուտքը դեպի օդանավակայան»,-ասել է ԱՄՆ նախագահը: Հաղորդվում է, որ Բայդենի այս որոշումը չի արդարացրել ԱՄՆ դաշնակից երկրների առաջնորդների սպասելիքները: Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած «Մեծ յոթնյակի» վիրտուալ հանդիպման ժամանակ վերջիններս կոչ էին արել Միացյալ Նահանգների նախագահին՝ տարհանման համար ավելի շատ ժամանակ տրամադրել:
|

«ՀՀ-ում կա մեկ պետական դավաճան»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7413:12
«2020-ից հետո «դավաճան» պիտակն ո՞ւմ վրա է կպցրած եղել»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
6613:00
«Անդրանիկ Թևանյանին առաջադրված մեղադրանքները ծիծաղելի են»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
9712:42
«Քաղաքականության և բիզնեսի մեջ բարի մարդիկ չեն լինում»․ Նարինե Կիրակոսյան
8312:12
«Փաշինյանն ամենալավ բանն է, որ պատահել է Ադրբեջանին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11211:42
«ՀՀ գործող իշխանությունը իրավաբանորեն ՌԴ-ն հայտարարեց թշնամի երկիր»․ Ստեփան Դանիելյան
9311:24
