Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Թալիբան»-ը կառավարման խորհուրդ է ձևավորում

1705
Երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ., 10:36
«Թալիբան»-ը կառավարման խորհուրդ է ձևավորում

«Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը մտադիր է ձևավորել Աֆղանստանի կառավարման խորհուրդ, գրում է Foreign Policy ամսագիրը: Նշվում, որ այն բաղկացած կլինի 12 հոգուց, այդ թվում՝ նախկին կառավարության որոշ ներկայացուցիչներից: Որոշ տվյալների համաձայն, խորհրդի ազդեցիկ երեք ուժերն են լինելու՝ «Թալիբան»-ի քաղաքական թևի առաջնորդը, ռազմական հանձնաժողովի ղեկավարն ու դաշտային հրամանատարը: Հաղորդվում է նաև, որ թալիբները չեն ցանկանում վերակագնել Աֆղանստանում նախագահի կամ ցանկացած այլ միանձնյա առաջնորդի պաշտոնը: