Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ԵՄ-ն հավատարիմ կմնա Ղրիմի բռնակցման չճանաչման քաղաքականությանը». Շառլ Միշել

1806
Երկուշաբթի, 23 օգոստոսի, 2021 թ., 23:06
«ԵՄ-ն հավատարիմ կմնա Ղրիմի բռնակցման չճանաչման քաղաքականությանը». Շառլ Միշել

ԵՄ-ն հետագայում ևս չի ընդունի Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգայնորեն Ուկրաինայի մաս ճանաչված Ղրիմի թերակղզու բռնակցումը (անեքսիան), հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը: Այս մասին հայտարարել է ԵՄ ղեկավար Շառլ Միշելը այսօր՝ օգոստոսի 23-ին, Կիևում տեղի ունեցած «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ: «Ես ներկա եմ այստեղ՝ ԵՄ դիրքորոշումն արտահայտելու համար: Մենք չենք ճանաչում Ղրիմի անեքսիան: Հետագայում ևս հանդես ենք գալու միջազգային իրավունքի խախտումների դեմ»,- ասել է Միշելը: Նա հիշեցրել է, որ 2014-ից ի վեր ԵՄ-ն Ուկրաինային տրամադրվել է ավելի քան 16 միլիարդ դոլարի օգնություն: