ԵՄ-ը չի ճանաչում «Թալիբան» շարժումը
![]() Եվրոմիությունը չի ճանաչում «Թալիբան» շարժումն ու չի պատրաստվում քաղաքական երկխոսություն իրականացնել զինյալների հետ, հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը: Նա Մադրիդում այցելել է Քաբուլից տարհանված Աֆղանստանի քաղաքացիներին, ովքեր նախկինում աշխատել են ԵՄ կառույցների համար: «Մենք բոլորս լսում ենք «Թալիբան»-ի խոսքերը, սակայն ամենից առաջ մենք դրանք կչափենք նրանց արարքներով ու գործողություններով»,- Reuters-ի փոխանցմամբ, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ ներկայացուցիչը: Ուրսուլա Ֆոն դեր Լայենը խոստացել է առաջարկել 57 մլն եվրոյով ավելացնել Աֆղանստանի համար Եվրոհանձնաժողովի կողմից տրամադրվող օգնությունը: «ԵՄ-ը շարունակում է օպերատիվ շփումները «Թալիբան»-ի հետ, դրանք անհրաժեշտ են կյանքեր փրկելու համար: Սակայն քաղաքական բանացությունների կամ էլ ճանաչման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա: |

«Թաղման նպաստի գումարները կուղղենք կենսաթոշակառուներին․ 1000 դրամով կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
5512:58
«Երևանի քաղաքապետարանի «նորացված» տրանսպորտի վարորդները թքած ունեն օրենքի վրա»․ Կարեն Հեքիմյան
7812:18
«ՀՀ կառավարությունը այլ տարբերակ չունի, քան այս նամակները հասցնել գերիներին». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
7412:13
«Գերիների վերադարձը քաղաքական հարց է. գլխավոր անելիքը ՀՀ կառավարության կողմից է». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
8511:41
«Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10611:36
Վերոնիկա Զոնաբենդի խնդրանքով գերիներին ուղղված նամակները հանձնվում են կառավարությանը (տեսանյութ)
6011:30
