Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Աճող քննադատության ֆոնին ՆԱՏՕ-ն խոստանում է արագացնել տարհանումներն Աֆղանստանից

1339
Ուրբաթ, 20 օգոստոսի, 2021 թ., 11:06
Աճող քննադատության ֆոնին ՆԱՏՕ-ն խոստանում է արագացնել տարհանումներն Աֆղանստանից

Ավելի քան 18 հազար մարդ է տարհանվել Քաբուլից՝ Աֆղանստանի մայրաքաղաքի՝ թալիբների վերահսկողության տակ անցնելուց հետո, հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը: Նշվում է, որ ՆԱՏՕ-ն պարտավորվել է արագացնել տարհանումները՝ Արևմուտքից եկող քննադատությունների ֆոնին:

Հազարավոր աֆղանցիներ շարունակում են գրոհել Քաբուլի օդանավակայանը՝ ցանկանալով օր առաջ լքել երկիրը:

Հիշեցնենք, որ նախօրեին Քաբուլի օդանավակայանում հրմշտոցի և փոխհրաձգության հետևանքով մահացել էր առնվազն 12 մարդ: