Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Թալիբներն աֆղանցիներին թույլ չեն տա հասնել մինչև Քաբուլի օդանավակայան». Պետդեպ

1430
Հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ., 15:30
«Թալիբներն աֆղանցիներին թույլ չեն տա հասնել մինչև Քաբուլի օդանավակայան». Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հայտարարել է, որ թալիբները թույլ չեն տա աֆղանցիներին հասնել մինչև Քաբուլի միջազգային օդանավակայան և լքել երկիրը, հաղորդում է ամերիկյան CNBC գործակալությունը: Հիշեցնենք՝ Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել էր, որ «չի կարող ապահովել լրագրողների և օժանդակող անձնակազմի անվտանգ տեղափոխումը» դեպի մայրաքաղաքի օդանավակայան, քանի որ այն շրջափակված է իսլամիստ գրոհայիններով:

Հիշեցնենք նաև, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում պաշտպանության նախարար Լոյդ Օսթինն և ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը նշել էին, որ 200 ավելի լրագրողներ և անձնակազմի անդամներ տարհանման կարիք ունեն: Շերմանի խոսքով՝ վերջին 24 ժամում տարհանվել է մոտ 2000 մարդ, ավելի քան 4840-ը սպասում է իր հերթին: