«Ամերիկացի զինվորականները չպետք է կռվեն այն մարտերում, որոնցում աֆղաններն իրենք չեն կռվում». Բայդենի հատուկ ուղերձը
![]() Օգոստոսի 16-ին՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն անդրադարձ է կատարել Աֆղանստանում տիրող իրադրությանը: Նա մասնավորապես ասել է. «ԱՄՆ-ը պատրաստ էր Աֆղանստանում արագ կոլապսին, որի ականատեսն ենք հիմա դառնում: Մեր առաքելությունն Աֆղանստանում երբեք ազգաստեղծ չէր, այն չպետք է լիներ միասնական, կենտրոնացված ժողովրդավարության ստեղծումը: Աֆղանստանում մեր միակ կենսական շահը մնում է նույնը՝ կանխել Ամերիկայի վրա ահաբեկչական հարձակումները»: Նրա խոսքով, ԱՄՆ-ն մեկ նպատակ ուներ Աֆղանստանում՝ բռնել նրանց, ովքեր կազմակերպել էին սեպտեմբերի 11-ի հարձակումը, համոզվել, որ Ալ-Քաիդան չի կարող օգտագործել Աֆղանստանը ապագա հարձակումների համար: «Մենք դա արեցինք,- ասել է Բայդենը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել դեռևս մեկ տասնամյակ առաջ:- Իմ քաղաքական կարիերայի տասնամյակների ընթացքում ես մի բան եմ հասկացել՝ երբեք չի լինում զորքերը դուրս բերելու բարենպաստ ժամանակ: Ամերիկացի զինվորականները չպետք է կռվեն այն մարտերում, որոնցում աֆղաններն իրենք չեն կռվում: Ճիշտ չէ ամերիկացի զինվորականներին խնդրել՝ բախման մեջ մտնել այնտեղ, որտեղ աֆղաններն իրենք չեն կարողանում իրենց պաշտպանել: Աֆղանստանի քաղաքական ղեկավարությունը հանձնվեց ու փախավ, բանակը փլուզվեց»: Բայդենը նաև ընդգծել է, որ ինքը չի զղջում կայացրած որոշման համար և կարծում է, որ կոնտինգենտի առջև դրված նպատակներն իրագործված են: Վաշինգթոնը Աֆղանստանի իր դաշնակիցներին տվել է ամեն ինչ, ինչ որ պահանջվել է: «Մենք տվեցինք նրանց բոլոր հնարավորությունները՝ իրենց իսկ ապագան կողմնորոշելու համար: Սակայն մենք չկարողացանք տալ նրանց ապագայի համար մարտնչելու կամք»,- շեշտել է Բայդենը: Նա նաև անդրադարձել է ԱՄՆ-ի հակառակորդներին. «Մեր իսկական ստրատեգիական հակառակորդները՝ Ռուսաստանն ու Չինաստանը, ամենաշատը կուզեին, որ մենք անվերջ շարունակեինք միլիարդավոր դոլարներ, ռեսուրսներ ներդնել Աֆղանստանի կայունացման համար»: ԱՄՆ-ի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել օգնել դաշնակից երկրների քաղծառայողներին՝ դուրս գալ Աֆղանստանից: |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06
