Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ադրբեջանական զինված ուժերը կրակում են Կութի և Նորաբակի վրա. ՄԻՊ

2082
Երկուշաբթի, 16 օգոստոսի, 2021 թ., 22:00
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ադրբեջանական զինված ուժերը կրակում են Կութի և Նորաբակի վրա. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա:
Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:
Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: