Հայտնի է դարձել, թե երբ կլինի Մեսսիի նորամուտը ՊՍԺ-ի կազմում
1528
Շաբաթ, 14 օգոստոսի, 2021 թ., 12:06
![]() «Պարի Սեն-Ժերմեն»-ի նոր հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի այսօրվա «ՊՍԺ»-«Ստրասբուր» խաղին։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Աղբյուրի տեղեկություններով, արգենտինացու ոչ օպտիմալ մարզավիճակի պատճառով նրա նորամուտը կկայանա օգոստոսի 29-ի՝ «ՊՍԺ»-«Ռեյմս» հանդիպումից ոչ շուտ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆուտբոլիստի հետ ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»-ի պայմանագիրը նախատեսված է 2 տարով՝ ևս 1-ով երկարաձգելու հնարավորությամբ, իսկ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 35 միլիոն եվրո։ Նոր ակումբում՝ հարձակվողը հանդես կգա 30 համարի մարզաշապիկով։ |

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
9512:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
152Երեկ, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
131Երեկ, 14:12
Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
17405.11.2026, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
56605.11.2026, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
52905.11.2026, 14:37
