Պատվաստումների դեմ պայքարող հաղորդավարը մահացել է կորոնավիրուսից՝ մահից առաջ հորդորելով պատվաստվել
![]() Ամերիկացի ռադիոհաղորդավար Դիք Ֆարելն, ով պատվաստանյութերի թունդ հակառակորդ է եղել, մահացել է կորոնավիրուսից: Սակայն մահից առաջ նա փոխել է իր վերաբերմունքը պատվաստումների վերաբերյալ և ընկերներին կոչ արել անպայման պատվաստվել: Ֆարելը երկար ժամանակ հաղորդում է վարել ռադիոյում, որում բազմիցս քննադատել է բժշկական կարգավորիչներն ու պատվաստումները: ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին նա անվանել է «իշխանությունից գժված խելագար սուտասան», իսկ պատվաստումները, Ֆարելի ըմբռնմամբ, «խաբեբայություններ» էին: 3 շաբաթ առաջ Ֆարելին հոսպիտալացրել են, ինչից հետո նա արմատապես փոխել է իր հայացքները պատվաստումների վերբերյալ: Լի Հեյրը՝ Դիք Ֆարելի ընկերը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վերջինի ուղարկած նամակից հետո պատվաստվել է: «Նա ինձ նամակ էր գրել ու հորդորել, որ պատվաստվեմ: Նա ինձ ասաց, որ վիրուսը խաղ ու պար չէ ու հավելեց, որ ինքն էլ պիտի պատվաստվեր»,- պատմել է Հեյրը: Ավելի վաղ ամերիկացի բժիշկ Բրիթնի Քոբիան պատմել էր, որ կորոնավիրուսի ծանր ընթացք տանող հիվանդներն իրեն խնդրում են պատվաստել, այնինչ արդեն շատ ուշ է: |

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31
