ՄՕԿ նախագահը հավաստիացրել է՝ օլիմպիադան հաջող է կայացել
1184
Կիրակի, 08 օգոստոսի, 2021 թ., 12:36
![]() Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրել է, որ չնայած կորոնավիրուսի պատճառով առաջացած դժվարություններին, օլիմպիական խաղերը բարեհաջող են ընթացել: Թոմաս Բախը մասնավորապես նշել է. «Մենք անցկացրեցինք Օլիմպիական հաջող խաղեր՝ չնայած ներկա ժամանակների բոլոր դժվարություններին»: Ըստ Բախի՝ Ճապոնիայում անցկացվող մրցումների մասնակիցների կորոնավիրուսի թեստերի ընդամենը 0,02%-ն է դրական արդյունք ցույց տվել, ինչը շատ ցածր ցուցանիշ է: «Օլիմպիադայի պատճառով կորոնավիրուսը չի տարածվի»,- հավելել է Բախը: Ըստ օգոստոսի 8-ի տվյալների, օլիմպիադային մասնակցածներից միայն 430-ի մոտ է հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Բոլոր մասնակիցները դիմակներ են կրել այն վայրերում, որտեղ դա պահանջել է ադմինիստրացիան: |

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
9512:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
152Երեկ, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
131Երեկ, 14:12
Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
17405.11.2026, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
56605.11.2026, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
52905.11.2026, 14:37
