Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

«Epic-ը ճիշտ է». Իլոն Մասքը քննադատել է #Apple-ին

2280
Երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ., 00:24
«Epic-ը ճիշտ է». Իլոն Մասքը քննադատել է #Apple-ին

Ամերիկացի գործարար Իլոն Մասքը Apple-ի հետ վեճաբանության հարցում պաշտպանել է Epic Games-ին։ Համապատասխան հրապարակումը Մասքն արել է իր Twitter-յան էջում։
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիրը հայտարարել է, որ App Store խանութի վճարներն, ըստ էության, համացանցի գլոբալ հարկ են հանդիսանում: «Epic-ը ճիշտ է»,- եզրափակել է Մասքը։
Ամերիկացի գործարարը շարունակել է քննադատել Apple-ին։ Մասքը պարզաբանել է, որ սիրում և օգտվում է IT-հսկայի արտադրանքից, սակայն 30%-ի չափով հարկերն անտրամաբանական է համարում:
«Epic-ն ուղղակիորեն չէր մշակի ներխաղային վճարումներ, եթե Apple-ի հարկերն արդարացի համարեր»,- նշել է Մասքը:
«Apple-ի կողմից 30%-ի չափով գանձվող հարկը թաքցված է օգտատերերից, հակառակ դեպքում դա բողոք կառաջացներ նրանց շրջանում»,- ամփոփել է Tesla-ի և SpaceX-ի հիմնադիրը: