Nokia-ն ներկայացրել է հարվածադիմացկուն սմարթֆոն
![]() Nokia-ն ներկայացրել է պաշտպանիչով սմարթֆոն XR20-ը: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը: Սարքն ստացել է ուժեղացված պլաստիկե կորպուս: Համաձայն փորձարկումների, սմարթֆոնը կարող է դիմանալ ջրի մեջ ընկղմելուն՝ մինչև 1,5 մետր և ջերմաստիճանի փոփոխություններին՝ 55-ից -20 աստիճան միջակայքում: Nokia XR20-ը հագեցած է Corning Gorilla Glass Victus պաշտպանիչ էկրանով, որը 4 անգամ ավելի ամուր է, քան սովորական պաշտպանիչ ապակիները: Սմարթֆոնի կորպուսը կարող է նաև դիմանալ 1,8 մետրից կոշտ մակերեսի վրա հարվածին: Սմարթֆոնը ստացել է 6,67-դյույմանոց IPS էկրան՝ 2400-1080 թողունակությամբ, Qualcomm Kryo 460 հիշղության քարտ, 6 գիգաբայթ օպերատիվ և 128 գիգաբայթ ներկառուցված հիշողություն: Սարքը կվաճառվի կանխադրված ОС Android 11-ով՝ 3 տարվա ընթացքում թարմացումների երաշխիքով: Nokia XR20-ն ունի 4630 միլիամպեր-ժամ տարողությամբ մարտկոց՝ արագ լիցքավորման 15 վատտ հզորությամբ: Հեռախոսը թողարկվել է USB-C պորտով ու լարով ականջակալների բնիկով: Սմարթֆոնի արժեքն է 550 դոլար, այն վաճառքի կհանվի օգոստոսի 24-ից: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12





