Տոկիո-2020. հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը
![]() Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտնում է. «Տոկիոյի օլիմպիական խաղերի մրցասպարեզներում մեր մարզիկներից առաջինը թեժ պայքարի կբռնվի սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Նա վաղը՝ հուլիսի 24-ի լուսաբացին, Երևանի ժամանակով 05:00-ին, որակավորման փուլի ծրագրով կսկսի իր օլիմպիական երթը: Հիշեցնենք, որ Արթուրը հանդես կգա երկու մրցաձևում ՝ նժոյգթափում և հենացատկում: Հաջորդ օրը, կաշվե ձեռնոցի մեր վարպետներից առաջինը ռինգ կելնի անվանի Հովհաննես Բաչկովը /63 կգ/: Գյումրեցու առաջին մրցակիցն է Ռյան Ալստոնը՝ Անտիգուա և Բարբուդա երկրից: Նույն՝ հուլիսի 25-ին որակավորման փուլում իր ունակությունները կդրսևորի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը /ատրճանակ, 10 մետր հեռավորությունից/: Հուլիսի 26-ին ելույթ կունենա ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը /73 կգ/: Նրա առաջին մրցակիցն է ղազախ Ժանսայ Սմագուլովը: Այդ օրր հանդես կգա նաև բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը /52 կգ/: Կորյունը կմենամարտի բրիտանացի Յաֆալ Գալալի հետ: Նրա թիմակից Արման Դարչինյանը /75 կգ/ պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից: Հուլիսի 27-ին ծանրահարթակ կելնի Իզաբելլա Յայլյանը /59 կգ/, իսկ լողուղյակում՝ Արթուր Բարսեղյանը /ազատ լողաոճ, 100 մետր/: Հուլիսի 28-ին նշած լողաոճում իր հնարավորությունները կդրսևորի Վարսենիկ Մանուչարյանը: Հուլիսի 30-ին իր երկրորդ մեկնարկը կունենա Արթուր Բարսեղյանը (50 մետր, ազատ ոճ): Օգոստոսի 1-ից պայքարի մեջ են կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Առաջինը մրցագորգ կելնի Արմեն Մելիքյանը /60 կգ/: Օգոստոսի 2-ին կգոտեմարտեն Կարապետ Չալյանը /77 կգ/ և Արթուր Ալեքսանյանը /97 կգ/: Նրանց թիմակից Կարեն Ասլանյանը /67 կգ/ կմրցի հաջորդ օրը: Օգոստոսի 3-ին պայքարի կբռնվեն նաև ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը: Հայաստանի ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը / 57 կգ/ կմրցի օգոստոսի 4-ին, իսկ Վազգեն Թևանյանը /65 կգ/ օգոստոսի 6-ին»: |

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
9512:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
152Երեկ, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
131Երեկ, 14:12
Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
17405.11.2026, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
56605.11.2026, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
52905.11.2026, 14:37
