Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

#Nokia-ն կներկայացնի սմարթֆոն, որի համար պատյան հարկավոր չէ

2259
Երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ., 01:06
#Nokia-ն կներկայացնի սմարթֆոն, որի համար պատյան հարկավոր չէ

Nokia ընկերությունը պաշտպանված պատյանով սմարթֆոն կցուցադրի: Այս մասին ակնարկ է արվել արտադրողի Twitter-յան պաշտոնական էջում։
«Մեր նորագույն Nokia հեռախոսի դեպքում ձեզ այլևս երբեք պատյան հարկավոր չի լինի»,- ասվում է պաշտպանված սմարթֆոնի մասին՝ ընկերության հաղորդագրության մեջ։ Այն դեռ չի հայտնվել Nokia HMD Global-ի շարքում:
Նախնական տեղեկություններով՝ սմարթֆոնը կստանա Nokia XR20 անվանումն ու կտարբերվի նոր դիզայնով, որը դեռևս չի կիրառվել արտադրողի կողմից: Սարքը կկառուցվի Snapdragon 480 պրոցեսորի վրա և հագեցած կլինի 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։
Հեռախոսը կցուցադրվի հուլիսի վերջին: Սմարթֆոնի արժեքի և վաճառքի մեկնարկի ժամկետների մասին չի հաղորդվում: