«Ցավոք, այսօր մեր օրը չէր». արքայազն Ուիլյամը մեկնաբանել է Անգլիայի հավաքականի պարտությունը
![]() Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը ցավալի է համարել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչում Անգլիայի հավաքականի պարտությունը: «Ցավալի է։ Շնորհավորանքներ Իտալիայի հավաքականին՝ մեծ հաղթանակի կապակցությամբ: Անգլիայի հավաքակա՛ն, դուք երկար ճանապարհ եք անցել, բայց, ցավոք, այսօր մեր օրը չէր։ Դուք կարող եք բարձր պահել գլուխներդ և հպարտանալ ինքներդ ձեզնով: Գիտեմ՝ ամեն ինչ առջևում է»,- Twitter-ում գրել է Քեմբրիջի դուքսը, ով նաև Անգլիայի ֆուտբոլային միության նախագահն է։ Նա անձամբ է ներկա գտնվել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղին՝ ավագ որդու՝ 7-ամյա արքայազն Ջորջի ընկերակցությամբ։
|

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
9512:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
152Երեկ, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
131Երեկ, 14:12
Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
17405.11.2026, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
56605.11.2026, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
52905.11.2026, 14:37
