«Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին». Արսեն Ջուլֆալակյան
![]() Հունահռոմեական ոճի ըմբիշ, միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա և վերջ... Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է: Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին: 23 տարի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի, Աշխարհի գավաթակրի, Օլիմպիական փոխչեմպիոնի նվաճված տիտղոսներ, աննկարագրելի զգացողություններ, անթիվ-անհամար հիշողություններ... Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է: Իրականում շատ երկար կարելի է արտահայտվել, բայց կբավարարվեմ միայն շնորհակալական խոսքով, իսկ ավելի ծավալուն կխոսեմ մամլո ասուլիսի և հարցազրույցների ձևաչափով: Առաջին հերթին շնորհակալ եմ ընտանիքիս և այն մարզիչներիս, ովքեր անշահախնդիր և իրապես նվիրվեցին այս ծանր գործին: Ձեր շնորհիվ միայն հնարավոր եղան այս մեծ նվաճումները: Շնորհակալ եմ ընկերներիս, ովքեր անկախ իրավիճակից, երբեք չլքեցին ինձ: Իհարկե, այդ շրջանակը լրջագույն ֆիլտրացիայի ենթարկվեց: Շնորհակալ եմ գերմանական KSV Aalen 05 և ֆրանսիական C.P. Besançon ակումբներին, որոնցում ընդհանուր առմամբ 9 տարի հանդես եկա: Թերագնահատել նրանց ներդրումը հաղթանակներիս և կայացմանս մեջ ուղղակի անհնար է: Եվ որ էլ ավելի կարևոր է, ձևավորվեցին շատ ջերմ, ընկերական հարաբերություններ և միջազգային կապեր: Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին և երջանկահիշատակ Սպորտի նախարարությանը՝ աջակցելու և գնահատելու համար արված աշխատանքը: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախացել և տխրել են իմ հաղթանակներով և պարտություններով: Հպանցիկ նշեմ նաև չարախոսներին և վատաբանողներին: Կեցցե՛ք, ձեր քայլերով և ձեր առողջության հաշվին մոտիվացրեցիք ինձ և տվեցիք այն սպորտային ագրեսիան, որը երբեմն կարող էր պակասել: Շարունակե՛ք նույն ոճով: Եվ իհարկե, շնորհակալություն սպորտային անաչառ լրագրողներին, ովքեր այդ ամենը լուսաբանեցին: Հանրագումարի բերելով նվաճումները. . Օլիմպիական 3 խաղերի ուղեգրերի նվաճում (Պեկին, Լոնդոն, Ռիո): . Լոնդոն 2012-ի արծաթե մեդալ . Աշխարհի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ . Եվրոպայի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ . Աշխարհի գավաթի ոսկե և բրոնզե մեդալ . Ունիվերսիադայի բրոնզե մեդալ . Երիտասարդների աշխարհի չեմպիոն . Երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթ և բրոնզ . Պատանիների Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն . Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին և 2-րդ աստիճանի մեդալ . ԵՊՀ Ոսկե մեդալ . ՀՀ 2012թ. լավագույն մարզիկ . Սպորտի վաստակավոր վարպետ Հ .Գ. Սպորտային լրագրողներին լրացուցիչ տեղյակ կպահվի մոտակա մամլո ասուլիսի մասին»: |

14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
5000:54
Յուրիկ Մխիթարյանը նվաճեց բրոնզե մեդալ
74Երեկ, 21:36
«Քավորի հանգամանքը կապ ունի՞ Լևոն Արոնյանի հեռացման հետ»․ հարց՝ Արայիկ Հարությունյանին (տեսանյութ)
113Երեկ, 16:24
Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Օլիմպիակոսի» հետ
135Երեկ, 00:24
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն ու նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը
11717.08.2026, 23:30
«Քաղաքական շարժառիթներով փակվել է Օլիմպավանը. դատապարտո՞ւմ եք այս երևույթը, թե՞ ոչ». Հայկ Ֆարմանյանը՝ Սիսակ Գաբրիելյանին
11917.08.2026, 13:30
