Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.

Հայտնի դեղամիջոցը կարող է վտանգավոր լինել առողջության համար

1369
Երկուշաբթի, 12 հուլիսի, 2021 թ., 00:12
Հայտնի դեղամիջոցը կարող է վտանգավոր լինել առողջության համար

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նշել է հայտնի դեղորայքը, որը կարող է վտանգավոր լինել առողջության համար:
Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս ստամոքսի ցավի ժամանակ հաճախ ընդունում են այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են «Օմեպրազոլը» և «Պանտոպրազոլը»: Սակայն շատերը «հին սովորության համաձայն», օգտագործում են «Ռանիտիդին»՝ «Ազանտակ» կամ «Զանտակ»։
«Գիտե՞ք, որ 2020 թվականի ապրիլից Ամերիկայում և Եվրոպայում այդ դեղամիջոցը («Ռանիտիդին») շրջանառությունից հանվել է՝ դրանում նիտրոզոդիմեթիլամինի (պոտենցիալ քաղցկեղածին) բարձր պարունակության պատճառով։ Մենք պետք է այդ մասին գոնե տեղեկացված լինենք»,- գրել է բժիշկն իր Telegram-ալիքում։
Դեղերի որակի եվրոպական վարչությունը (EDQM) 2019 թվականի սեպտեմբերի 23-ին դադարեցրել է ռանիտիդինի հիդրոքլորիդի սերտիֆիկատի գործողությունը: Ապա դեղորայքը հետ են կանչել Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Հունգարիայի, Դանիայի, Կանադայի, Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովենիայի և Սինգապուրի իշխանություններ