««Դելտա» շտամն աչքի է ընկնում հիվանդացության ծանրության բարձր աստիճանով». Ա. Ավանեսյան
![]() «Բոլորիս մտահոգում է, որ վարակը շրջանառության մեջ գտնվելով, մուտացվում է ու դա նկատելի էր ձմռանը՝ անգլիական շտամի դեպքում, այնուհետև Հնդկաստանում ի հայտ եկավ հնդկական «դելտա» շտամը: ՌԴ-ում, Վրաստանում արձանագրվել են «դելտա» շտամի դեպքեր: Մենք ընտրանքային հետազոտություններ ժամանակ առ ժամանակ իրականացնում ենք ու եթե հայտնաբերվի ՀՀ-ում, կներկայացնենք հանրությանը»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ կորոնավիրուսի «դելտա» շտամն աչքի է ընկնում տարածելիության բարձր ցուցանիշով ու հիվանդացության ծանրության բարձր աստիճանով: Նա նաև նշեց, պատվաստումային գործընթացն ամբողջ աշխարհում չի ընթանում այնպիսի արագությամբ, որ հնարավոր լինի ստեղծել հանրային իմունիտետի շեմ և հնարավորություն չտալ վարակին անընդհատ մուտացվելու: Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ կարանտինը 6 ամսով կերկարաձգվի. նախագիծն ուղարկվել է Կառավարություն. մինչև սեպտեմբեր կներկայացվի նաև սահմանափակումների նոր փաթեթ: Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ Հայաստանն աշնանը ձեռք կբերի Johnson & Johnson-ի արտադրած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 հազար դեղաչափ: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
