ԱՄՆ-ում մահապատժի նկատմամբ մորատորիում է հայտարարվել
3098
Ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ., 20:24
![]() ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլենդը դաշնային մակարդակով մորատորիում է հայտարարել մահապատժի նկատմամբ: Մորատորիումը կտևի մինչև արդարադատության նախարարության համապատասխան ընթացակարգերի ստուգման ավարտը։ «Արդարադատության նախարարությունը պետք է երաշխավորի, որ դաշնային քրեական համակարգում յուրաքանչյուր մարդու տրամադրվի ոչ միայն իրավունք՝ ԱՄՆ Սահմանադրության և օրենքների համաձայն, այլև ցուցաբերվի արդար և մարդկային վերաբերմունք»,-հայտարարել է գլխավոր դատախազը: ԱՄՆ-ում մահապատիժները թույլատրված են դաշնային մակարդակով, սակայն 23 նահանգ, ինչպես նաև մայրաքաղաքն ու Պուերտո Ռիկոն տեղական մակարդակով հրաժարվել են գերագույն պատժից: Ընթացիկ տարում արդեն իրականացվել է 3 մահապատիժ, 2020 թվականին մահապատժի է ենթարկվել 17 մարդ: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
