Համաշխարհային նոր ռեկորդ՝ 37-ամյա կինը 10-յակ է լույս աշխարհ բերել
![]() Հունիսի լույս 8-ի գիշերը հարավաֆրիկյան Գաութենգ նահանգում ապրող ծննդկանը լույս աշխարհ է բերել միաժամանակ 10 երեխայի՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ: 37-ամյա Գոսիամե Թամարա Սիթհոլեն 10-յակ է լույս աշխարհ բերել Պրետորիայի ծննդատանը կեսարյան հատման միջոցով: Հատկանշական է, որ մինչ այդ բժիշկները սկանավորել էին 8 էմբրիոն: Ծննդկանի ամուսինը՝ Թեբոխո Ցոթեցին, պատմել է, որ կինը ծննդաբերել է հղիության 29-րդ շաբաթում: «7 տղա և 3 աղջիկ: Ես երջանիկ եմ: Ես լի եմ էմոցիաներով»,- ասել է նա: Ամուսինները նաև 6-ամյա երկվորյակների ծնողներ են: Բժիշկները պնդում են, որ սա բժշկության մեջ բացարձակապես եզակի երևույթ է, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բեղմնավորումը տեղի է ունեցել բնական եղանակով: Բոլոր 10 երեխաներն առաջիկա ամիսներն անց կկացնեն ինկուբատորում: Նշենք, որ նախորդ ռեկորդը սահմանվել էր ընդամենը 1 ամիս առաջ, երբ Մալիի բնակչուհին Մարոկկոյում լույս աշխարհ բերեց միաժամանակ 9 երեխայի: Մինչ այդ ռեկորդակիրը 8-նյակ ծնած ամերիկուհի Նադյա Սուլեմենն էր, ով հղիացել էր արտամարմնային բեղմնավորման շնորհիվ:
|

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31



