Anonymous-ը պատերազմ է հայտարարել Իլոն Մասքին
![]() Anonymous ցանցահենային խումբը SpaceX և Tesla ընկերությունների ղեկավարներին մեղադրել է թուիթերյան իր գրառումով կրիպտոարժույթի վրա չափից դուրս ազդեցություն ունենալու համար, ինչը համարում են արհամարհանք հասարակ մարդկանց ներդրումների հանդեպ: Միլիարդատիրոջն ուղղված ուղերձը հրապարակվել է ցանցահենային խմբի պաշտոնական յութուբ-ալիքում: «Մինչ աշխատասեր մարդկանց հույսերը փլուզվում են ձեր հրապարակային հիստերիաների պատճառով, դուք շարունակում եք ծաղրել նրանց հիմար մեմերով՝ գտնվելով ձեր առանձնատներից մեկում: Դուք կարող եք ձեզ համարել ամենախելացի մարդը, բայց հիմա դուք կրակեցիք ինքներդ ձեզ վրա: Մենք Anonymous-ն ենք: Մենք լեգեոն ենք: Մենք գալիս ենք»,- ասվում է տեսանյութում: Ցանցահենները նաև Մասքին մեղադրում են կեղծավորության մեջ՝ կասկածի տակ դնելով համաշխարային էկոլոգիան բարելավելու նրա ցանկությունը: Ըստ նրանց, բիզնեսմենը «փորձում է խաղալ երկու կողմերում», քանի որ կրիպտոարժույթի մայնինգը չի կարող բարելավել ածխածնային արտանետումների հետ կապված իրավիճակը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասքի հայտարարություններից հետո բիթքոյնի արժեքն ընկել է: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
