Ձերբակալվածների վերադարձ, ականապատման քարտեզների փոխանակում և այլն. ԵՄ կոչը Ադրբեջանին ու Հայաստանին
![]() Հունիսի 2–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորել է Հարավային Կովկասի կայունությունն ու զարգացումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Համապատասխան հաղորդագրություն է տարածել ԵՄ–ը։ Միշելը շեշտել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունն ամբողջությամբ կյանքի կոչելը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության և կայունության համար, և ԵՄ-ն պատրաստ է սահմանազատման և սահմանագծման ոլորտում փորձագիտական գնահատականներ տրամադրել, ինչպես նաև աջակցել վստահության ամրապնդման հարցում։ Եվրոմիությունը նաև կոչ է անում երկու կողմերին հրատապ կերպով համագործակցել ձերբակալվածներին վերադարձնելու, ականապատ տարածքների մասին ինֆորմացիայի տրամադրման հարցում։ Նշվում է նաև, որ ԵՄ-ն կողմերին շուրջ 20 մլն եվրո է տրամադրում որպես մարդասիրական օգնություն, և շարունակելու է այս հարցում իր աջակցությունը։ Սակայն վերոհիշյալ հրատապ խնդիրների լուծումը միայն առաջին քայլն է խաղաղ կարգավորման ճանապարհին։ ԵՄ նախագահությունը կոչ է արել երկու կողմերին վերսկսել կառուցողական բանակցությունները։ Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ԵՄ-ն խորապես շահագրգռված է Հարավային Կովկասի անվտանգությամբ, կայունությամբ և զարգացմամբ՝ որպես ԵՄ Արևելյան գործընկերության անբաժանելի մաս: |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06
