ԱՄՆ-ում և Եվրոպայում կոչ են արել արգելել Բելառուսի երկնքով ցանկացած թռիչք
![]() ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը՝ եվրոպական որոշ երկրների խորհրդարանականների հետ միասին հանդես է եկել Մինսկում Ryanair ընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ, հաղորդում է The Times of Seattle-ը: Նախաձեռնության հեղինակները կոչ են արել դադարեցնել Բելառուսի անդամակցությունը ICAO-ին: Բացի այդ, օրենսդիրները հանդես են եկել Բելառուսի ղեկավարության դեմ լրացուցիչ պատժամիջոցների օգտին, մասնավորապես, առաջարկել են Մինսկին արգելել Ինտերպոլի հնարավորություններն օգտագործել «Եվրոպայում ժողովրդավարության դեմ հետագա հարձակումների համար» և պահանջել են ազատել Ռոման Պրոտասևիչին՝ Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta Telegram հեռուստաալիքի հիմնադիրներից մեկին: Կիրակի, Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որն Աթենքից թռչելիս է եղել Վիլնյուս, Մինսկում արտակարգ վայրէջք է կատարել՝ հնարավոր ականապատման մասին հաղորդումներից հետո: Այդ տեղեկությունը հետագայում չի հաստատվել։ Երկրի օդային տարածքում Ryanair օդանավն ուղեկցել է ՄիԳ-29 կործանիչը։ Բելառուսի ՆԳՆ-ն ավելի ուշ հայտնել է, որ ինքնաթիռում եղել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta Telegram-ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, ում դեմ մինչ այդ միջպետական հետախուզում էր հայտարարվել: Նա ձերբակալվել է Մինսկի օդանավակայանում՝ փաստաթղթերի ստուգումից հետո։ ԵՄ երկրներից մի շարք քաղաքական գործիչներ և եվրոպացի պաշտոնյաներ կոչ են անում հետաքննել միջադեպը։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
