ԵՄ-ի կոչը Հայաստանին և Ադրբեջանին
![]() ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել։ «ԵՄ-ն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մտահոգիչ իրադարձություններին: Իմ անունից Եվրոպական արտաքին քաղաքական կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն հինգշաբթի դիմել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանին, իսկ ուրբաթ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ երկու կողմերին կոչ անելով ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ապաէսկալացնել իրավիճակը։ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարը նույնպես շփումներ է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի հետ։ Սահմանազատման աշխատանքները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ ի շահ տեղի բնակչության անվտանգության: Մենք ողջունում ենք երկու կողմերի միջև տեխնիկական մակարդակով շարունակական շփումները։ ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտության համապարփակ կարգավորմանը և կոչ է անում երկու երկրներին գտնել տարածաշրջանում կայունությունը պահպանող խաղաղ լուծումներ»,- ասված է հաղորդագրությունում։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06
