«Քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկական ծառայությունից»․ ՄԻՊ
![]() Այսօր ՄԻՊ Արման Թաթոյանն իր տարեկան զեկույցում անդրադարձավ առողջության պահպանման իրավունքի խնդիրներին։ Թաթոյանի խոսքով անվճար բուժօգնության իրավունք ունեցող մարդիկ գերադասում են այն ստանալ վճարովի հիմունքներով։ «Բողոքները վերաբերում են անվճար բուժօգնության որակին, խիստ պակաս է իրազեկվածության աստիճանը։ Խնդիրների շարքից է նաև սոցիալապես անապահով ու առանձին խմբերում ընդգրկված քաղաքացիներին անվճար տրամադրվող դեղերի անարդյունավետությունը։ Նրանք հաճախ հրաժարվում են դրանցից՝ նախընտրելով սեփական միջոցներով ձեռք բերել որակյալ դեղեր»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ վերջինները պոլիկլինիկաներից չեն ստանում բժշկի նշանակած դեղամիջոցները, այլ հիմնականում դրան համարժեք փոխարինողները։ «Բազմաթիվ շահառուներ հրաժարվում են ստանալ իրենց հասանելիք դեղերը՝ երբեմն նաև իրենց բուժող բժշկի ցուցումով։ Բողոքները վկայում են, որ անվճար կամ մասնակի փոխհատուցմամբ տրամադրվող դեղը դրական ազդեցություն չի ունենում, ինչի հետևանքով մարդիկ ստիպված են լինում գնել արդյունավետ դեղամիջոց»,- հայտարարեց Թաթոյանը։ Նրա խոսքով՝ քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկական ծառայությունից օգտվելուց՝ պատճառաբանելով անվստահությունն ու բուժօգնության անարդյունավետությունը։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
