Կինը միանգամից 9 երեխա է լույս աշխարհ բերել
![]() Արևմտաաֆրիկյան Մալի երկրից մի բնակչուհի միանգամից 9 երեխա է ունեցել՝ 5 աղջիկ և 4 տղա, մայրն ու նորածիններն իրենց լավ են զգում, հաղորդել է Հանրապետության առողջապահության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ Հալիմա Սիսեն, Մալիի մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցում 2 շաբաթ մնալուց հետո մարտի վերջին՝ երկրի նախագահ Բա Նդաուի հրամանով, տեղափոխվել է Մարոկկոյի կլինիկա: «Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարն ուրախ է հայտնել, որ 2021 թվականի մայիսի 4-ին Սիսեն կեսարյան հատմամբ 7-ի փոխարեն 9 նորածին է լույս աշխարհ բերել, ինչը հայտարարվել էր ինչպես Մալիում, այնպես էլ Մարոկկոյում անցկացված ուլտրաձայնային հետազոտության արդյունքներով: Նորածիններն ու մայրիկն իրենց լավ են զգում»,- ասված է Առողջապահության նախարարության Facebook-յան հաղորդագրության մեջ: «Ֆրանս Պրես» գործակալության տվյալներով՝ նորածինների մայրը 25 տարեկան է։ Մի քանի շաբաթ անց նրանք միասին պետք է վերադառնան Մալի։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
