Բիլ և Մելինդա Գեյթսերը որոշել են բաժանվել 27 տարվա ամուսնությունից հետո
![]() Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն ու նրա կինը՝ Մելինդան, հայտարարել են ամուսնալուծության մասին։ Նրանց համատեղ հայտարարությունը հայտնվել է միլիարդատիրոջ Twitter-ում։ Բիլը և Մելինդան ասել են, որ նման որոշում են կայացրել երկար մտորումներից հետո: Նախկին ամուսինները կշարունակեն միասին աշխատել իրենց հիմնած բարեգործական հիմնադրամում։ Բիլն ու Մելինդան ծանոթացել են 1987-ին: Այդ ժամանակ Մելինդան Microsoft-ում աշխատել է որպես վաճառքի բաժնի մենեջեր։ Զույգն ամուսնացել է 7 տարի անց՝ 1994-ին։ Նրանք 3 երեխա ունեն՝ Ջենիֆեր Քեթրինը, Ռորի Ջոնը և Ֆիբի Ադելը։ Ամուսնալուծության ֆինանսական կողմը զույգը չի բացահայտել։ Ըստ Forbes-ի՝ Բիլ Գեյթսը՝ 124 միլիարդ դոլար կարողությամբ 4-րդ տեղն է զբաղեցնում մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում: 2020-ի արդյունքներով՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշում Մելինդա Գեյթսը 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել: — Bill Gates (@BillGates) May 3, 2021 |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
