ԱՄՆ-ն ու «Թալիբան»-ը քննարկում են Աֆղանստանից զորքերի դուրս բերման հարցը
![]() ԱՄՆ-ն ու «Թալիբան» շարժումը քննարկում են ամռան կեսերին ամերիկյան զորքերի դուրս բերման ավարտի հնարավորությունը: Ավելի վաղ վերջնաժամկետ էր նշվում սեպտեմբերի կեսը: Աֆղանական «Պոլո նյուզ» հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ բանակցությունների համար Քաբուլ է եկել ԱՄՆ-ի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը: Թալիբներին չի գոհացրել նախնական վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 11-ը, ուստի այժմ քննարկվում է նոր ժամկետ: Ենթադրաբար, հուլիսի կեսերին ամերիկյան զորքերը պետք է արդեն լքած լինեն Աֆղանստանը: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եթե կողմերն այս հարցով համաձայնության գան, ապա «Թալիբան»-ը պատրաստ կլինի մասնակցություն ունենալ Թուրքիայում կայանալիք միջազգային խորհրդաժողովին՝ Աֆղանստանում իրավիճակի կարգավորման հարցի վերաբերյալ: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
