New In Chess Classic. Արոնյանը պարտվեց Մամեդյարովին
1449
Կիրակի, 02 մայիսի, 2021 թ., 23:36
![]() Առցանց անցկացվող New In Chess Classic շախմատի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը 3-րդ տեղի համար երկրորդ խաղում մրցում էր ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ: Առաջին պարտիայում մեր շախմատիստը անհաջող սկսեց և զիջեց սպիտակնեերով: Երկրորդ պարտիայում կողմերն արագ ոչ-ոքի խաղացին, իսկ երրորդում Լևոն Արոնյանը կրկին անհաջող խաղաց սպիտակներով և 35-րդ քայլից հետո կանգնեցրեց ժամացույցը: Այդպիսով, մեր շախմատիստը երկու հանդիպումների արդյունքներով պարտվեց 2,5: 4,5 հաշվով և զբաղեցրեց 4-րդ տեղը: Դրա համար նա կստանա 6500 դոլար պարգևավճար: Եզրափակիչ խաղում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը և ամերիկացի Հիկարու Նակամուրան առայժմ շարունակում են գլխավոր մրցանակի համար պայքարը: |

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
9512:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
152Երեկ, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
131Երեկ, 14:12
Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
17405.11.2026, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
56605.11.2026, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
52905.11.2026, 14:37
