«Հայ ժողովուրդն աշխատող է, ստեղծարար, տաղանդավոր և իր անմնացորդ աշխատանքով կառուցելու է իր երազած հայրենիքը». Նիկոլ Փաշինյան
![]() Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Բոլորիս շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Կորոնավիրուսի համավարակի ճգնաժամը, այնուհետև պատերազմը մեր առջև բացել են բազմաթիվ մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր է միայն բոլորիս համատեղ ամենօրյա աշխատանքով, յուրաքանչյուրիս անհատական ջանքով, ստեղծագործական ներուժի լիարժեք իրացմամբ: 2020 թվականի ճգնաժամը ցույց տվեց բոլոր այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ մեր անկախությունից ի վեր թերացել ենք, դրանց ամենայն լրջությամբ չենք վերաբերվել՝ լինի օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով: Վերջին երեք տարիների ընթացքում մեր կառավարության հիմնական խնդիրն է եղել քաղաքացիներին խրախուսելը՝ աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու, հավատալու սեփական ուժերին և հաջողությանը։ Կարծես դա սկսել էր արդյունք տալ, սակայն նախորդ տարվա ճգնաժամերը, ցավոք սրտի, խաթարեցին մեր առաջընթացն ու զարգացմանը միտված գործողությունները: Սիրելի՛ հայրենակիցներ, Մեր հետագա քայլերն ուղղված են լինելու յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություններ ստեղծելուն, քաղաքացիների կարողությունների զարգացմանը, կրթության համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, հմտությունների, գիտելիքների անընդհատ զարգացմանը: Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, և մենք այդ ուղղությամբ ևս իրականացնում ենք հետևողական քայլեր: Հայ ժողովուրդն աշխատող է, ստեղծարար, տաղանդավոր և իր անմնացորդ աշխատանքով կառուցելու է իր երազած հայրենիքը: Մենք պետք է բոլորով շարժվենք այդ նպատակի իրականացման ուղղությամբ, ուղղենք մեր մեջքը, հավատանք մեր ուժերին և մեր աշխատանքով կառուցենք ամուր, զարգացած, նորարարական և ապագային նայող պետություն: Այդ գործընթացը սկսվել է և հասնելու է իր նպատակակետին՝ ի հեճուկս ճգնաժամի, պատուհասած պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների ու դժվարությունների: Հայաստանում ապագա կա, և այդ պայծառ ապագան կերտելու ենք եռանդուն ու ստեղծագործ աշխատանքով: Շնորհավոր Մայիսի 1 և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը»: |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06
