Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ամերիկյան ԶԼՄ-ներ
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայդենի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը The New York Times-ին հայտնել է, որ Հայոց ցեղասպանության մասին Բայդենը կխոսի ոճրագործության 106-րդ տարելիցի իր ուղերձում: «Ներքին քննարկումներին լավատեղյակ պաշտոնյաները հայտնում են, որ նախագահ Բայդենը պատրաստվում է հայտարարել՝ կոտորածները ցեղասպանական գործողություն են եղել: Այս քայլը կազդարարի, որ ԱՄՆ հավատարմությունը մարդու իրավունքներին գերակա է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները ռիսկի ենթարկելու հեռանկարին»,- գրում է պարբերականը: Ամերիկյան CNN-ի անանուն երկու աղբյուրներ ևս տեղեկացրել են, որ Բայդենը պաշտոնական հայտարարության մեջ ճանաչելու է ցեղասպանությունը: «Խնդրին քաջատեղյակ երրորդ աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաները նաև ազդանշաններ են ուղարկել վարչակազմից դուրս գտնվող դաշնակիցներին, ովքեր պահանջում էին նախագահից պաշտնական հայտարարություն՝ հայտնելով, որ նախագահը ճանաչելու է ցեղասպանությունը»,- գրում է CNN-ը: Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին հայտնել է, որ վարչակազմն այս մասին ասելիք կունենա հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին: CNN-ը հիշեցրել է, որ նախագահի թեկնածու Բայդենը խոստացել էր հավատարիմ մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնառությանը: «Ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհում տեղի են ունենում ոգեկոչման արարողություններ, իր հայտարարության մեջ Բայդենն ամենայն հավանականությամբ օգտագործելու է «ցեղասպանություն» եզրույթը»,- Reuters-ին ասել է լավատեղյակ աղբյուրը: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
