ԱՄՆ-ը Ռուսաստանից բացատրություն է պահանջել Ուկրաինայի հետ սահմանին «սադրանքների» համար
![]() ԱՄՆ-ը, Ուկրաինայի սահմանների մոտ ռուս զինվորականների տեղաշարժերի մասին հաղորդումներց հետո, Մոսկվային խնդրել է պարզաբանել «սադրանքները» և պատրաստ է միջամտել իրավիճակին, հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Ուկրաինային վախեցնելու Մոսկվայի ցանկացած փորձով՝ անկախ այն բանից՝ դրանք տեղի են ունենում Ռուսաստանի տարածքում, թե Ուկրաինայի ներսում: Նա հրաժարվել է ասել, թե արդյոք Միացյալ Նահանգները կարծում է, որ Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել հարևան նախկին Խորհրդային Հանրապետություն: «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին զերծ մնալ ագրեսիվ գործողություններից»,- ասել է մամուլի քարտուղարը: Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ռուսական զորքերի տեղաշարժը գնահատում է որպես Ուկրաինային վախեցնելու փորձ, Փրայսը պատասխանել է. «Իհարկե, ռուսները բավականին երկար ժամանակ փորձում են վախեցնել իրենց հարևաններին»։ |

«Թաղման նպաստի գումարները կուղղենք կենսաթոշակառուներին․ 1000 դրամով կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
5512:58
«Երևանի քաղաքապետարանի «նորացված» տրանսպորտի վարորդները թքած ունեն օրենքի վրա»․ Կարեն Հեքիմյան
7812:18
«ՀՀ կառավարությունը այլ տարբերակ չունի, քան այս նամակները հասցնել գերիներին». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
7412:13
«Գերիների վերադարձը քաղաքական հարց է. գլխավոր անելիքը ՀՀ կառավարության կողմից է». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
8511:41
«Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10611:36
Վերոնիկա Զոնաբենդի խնդրանքով գերիներին ուղղված նամակները հանձնվում են կառավարությանը (տեսանյութ)
6011:30
