Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Բրիտանիայում հայտնվել է Գրետա Թունբերգի արձանը

2148
Չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ., 13:04
Բրիտանիայում հայտնվել է Գրետա Թունբերգի արձանը

Մեծ Բրիտանիայում՝ Վինչեսթերի համալսարանի մոտ, տեղադրվել է շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգի արձանը, հաղորդում է BBC-ն:
Համալսարանի ղեկավարությունը հայտարարել է, որ սա աշխարհում՝ Թունբերգի առաջին արձանն է։
Արձանի արժեքը կազմել է 24 000 ֆունտ սթերլինգ, ինչն ուսանողական միության մոտ դժգոհություն է առաջացրել։
Համալսարանի ուսանողական միության նախագահ Մեգան Բոլը հայտարարել է, որ Թունբերգը «ֆանտաստիկ օրինակ է բոլորի համար՝ որպես մարդ, ով բարձրաձայն և հպարտ խոսում է կարևոր գլոբալ խնդիրների մասին», բայց ուսանողները չեն ողջունել արձանի տեղադրումը:
Նա պարզաբանել է, որ, կորոնավիրուսի համաճարակի ֆոնին, ուսանողները հատկապես ֆինանսական աջակցության կարիք ունեն։
Համալսարանից պատասխանել են, որ գումարը նախատեսված չի եղել ուսանողներին աջակցելու կամ աշխատողների աշխատավարձերը վճարելու համար։