Բացասական զարգացումների ֆոնին #AstraZeneca-ի անվանումը փոխվել է
![]() COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործման վերաբերյալ աճող անորոշություն կա: Երկուշաբթի Կանադայի իմունիզացիայի ազգային խորհրդատվական կոմիտեն (NACI) հրապարակել է նոր ուղեցույցներ, որոնք խորհուրդ են տալիս մինչև 55 տարեկան մարդկանց ներարկումներ չանել՝ թրոմբների առաջացման մասին հաղորդագրությունների հետ կապված մտավախությունների պատճառով: Նոր ուղեցույցը հայտնվել է մի քանի շաբաթ անց, երբ NACI-ն հայտարարել է, որ AstraZeneca-ն չպետք է կիրառվի 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց համար՝ այս տարիքային խմբի համար դրա արդյունավետության վերաբերյալ սահմանափակ տեղեկատվության պատճառով: Մեկ ամսվա ընթացքում ուղեցույցների փոփոխությունը մտահոգություն է առաջացնում պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ, կարծում են փորձագետները: Քինգսթոն քաղաքի (Օնտարիո) Քուինս համալսարանից վարակիչ հիվանդությունների մասնագետ Ջերալդ Էվանսն էլ նշել է. «Դա մեծ խնդիր է, քանի որ այն հիմնականում խաղում է մարդկանց այն վախերի վրա, ըստ որոնց, հնարավոր է, որ պատվաստանյութն անվտանգ չէ»։ Այդ մտավախությունները կարող են արագ տարածվել այլ պատվաստանյութերի վրա, հավելել է նա։ AstraZeneca ընկերության պատվաստանյութ ստացած մարդկանց մոտ վտանգավոր բարդությունների մասին հաղորդագրությունների ֆոնին պատվաստանյութը վերանվանվել է Vaxzevria-ի, հաղորդվում է եվրոպական EMA բժշկական գործակալության կայքում: Դա տեղի է ունեցել նաև պատվաստումից հետո մահացության մի շարք դեպքերից հետո։ Որոշ երկրներ դադարեցրել են տվյալ դեղամիջոցի օգտագործումը։ |

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31
