ԱՀԿ-ում հայտնել են կորոնավիրուսի առաջացման հնարավոր պատճառը
![]() Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, որոնք Ուհանում հետաքննել են SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջացումը, ենթադրել են, որ դրա տարածման պատճառը կարող է լինել վայրի կենդանիների առևտուրը, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Տարեսկզբին ԱՀԿ-ի փորձագետների միջազգային խումբը Չինաստանում գրեթե 1 ամիս է անցկացրել COVID-19-ի ծագումը պարզելու համար և արդյունքում առաջ է քաշել 4 հիմնական վարկած: Մասնագետները վիրուսի ծագման ամենահավանական պատճառը համարում են Ուհանում ծովամթերքի շուկայում վայրի կենդանիների վաճառքը։ Մեկ այլ վարկած, որը կիսում են նաև չինացի փորձագետները՝ վարակված սննդի միջոցով վիրուսի փոխանցումն է: Չղջիկների միջոցով COVID-19-ի փոխանցումը հետազոտողները քիչ հավանական են համարել: Նրանք կասկածում են նաև վիրուսի արհեստական ծագմանը, ինչպես նաև, որ դրա առաջացման պատճառը լաբորատոր արտահոսքն է եղել: ԱՀԿ-ի փորձագետների խմբի կազմում ընդգրկված մանրէաբան Դոմինիկ Դուայերի խոսքով՝ վիրուսը, հնարավոր է, փոխանցվել է վարակված կենդանու միջոցով, որը վաճառել են Ուհանի շուկայում, կամ մոտակայքում: |

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31
