Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ.

Ռուսաստանում կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամ է հայտնաբերվել

926
Երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ., 10:45
Ռուսաստանում կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամ է հայտնաբերվել

Ռուսաստանում կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամ է հայտնաբերվել, հաղորդում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքը:
«28 մեկուսացածի մոտ հայտնաբերվել է բրիտանական շտամ, 2-ի մոտ՝ հարավաֆրիկյան, բրազիլական շտամ չի հայտնաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այլ մուտացիաներով վարակման ևս 16 դեպք է հայտնաբերվել։
Մարտի 10-ին «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտնել էր, որ Ռուսաստանում այդ պահին հարավաֆրիկյան շտամ չի գրանցվել:
Բրիտանական, հարավաֆրիկյան և բրազիլական շտամները համարվում են ավելի վարակիչ, քան սկզբնական տարբերակը: