«Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում». Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում. 1) Աշոտ Մինասյանը կապիտուլյանտի սկզբունքային ընդդիմախոսներից է, հետևաբար նրա տան նկատմամբ ոտնձգության հիմնական վարկածներից մեկը պետք է բնականորեն լինի քաղաքական շարժառիթով հարձակումը։ Եթե ամենակարճ ժամկետում հանցագործությունը չբացահայտվի, ապա յուրաքանչյուրս լիարժեք իրավունք կստանանք պնդել, որ հարձակման շարժառիթը հաստատապես քաղաքական էր։ 2) Այս գործի օրինակով իրավապահները պետք է ապացուցեն, որ շարունակում են մնալ հանցանքների բացահայտմամբ, խափանմամբ ու կանխմամբ զբաղվող կառույցներ և ամբողջությամբ չեն վերածվել «կապիտուլյանտական գրաքննության գործակալությունների»։ 3) Աշոտ Մինասյանի տան նկատմամբ ոտնձգության արդյունքում հափշտակվել են նրա և իր նահատակված եղբոր մարտական պարգևները։ Հետևաբար սա ոտնձգություն է նաև ՀՀ Զինված ուժերի, դրանց պատվի ու հեղինակության նկատմամբ»։ |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30