«Ես պիտի աղաչեմ՝ որպես հայ մայր, կին, քաղաքացի, որ նա հեռանա». Հասմիկ Պապյան
«Պատերազմի դաժան հարվածները մեզ պիտի սթափեցնեին, հիմնականում կառավարությանը, և պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկվեին այս վիճակից դուրս գալու համար։ Ցավոք սրտի, ես դա չեմ տեսնում»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է աշխարհահռչակ օպերային երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը: Ըստ նրա՝ հետպատերազմական Հայաստանում իրական, իրատեսական գրեթե ոչինչ չի արվում և տարբեր բողոքի ակցիաները ոչ մի արդյունք չեն տա. «Սա հարցի լուծման ձև չէ։ Իհարկե, պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և պարտության խորհրդանիշը, պարտության սիմվոլը պիտի հեռանա, որպեսզի մենք սկսենք նոր էջից»,- ասել է Պապյանը: Հարցին, թե այսինքն՝ Փաշինյանը արտահերթ ընտրություններում չպիտի՞ առաջադրի իր թեկնածությունը, Պապյանը պատասխանել է. «Այո։ Ես պիտի խնդրեմ, աղաչեմ՝ որպես հայ մայր, կին, երգչուհի, քաղաքացի, որ նա հեռանա»: Մանրամասները՝ տեսանյութում: |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54