«Վստահ եմ՝ ձայնագրությունները կան․ դեռ հրապարակելու ժամանակը չէ»․ Հրաչյա Հակոբյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ԳՇ պետի աղմկահարույց հայտարարությանը և «ռազմական հեղաշրջման փորձ»-ին: «Երկրի գլխավոր մերժվածը որևէ ձևով մասնակցել է այդ գործընթացին։ Թերևս, ես դա չեմ բացառի և ավելին ասեմ՝ վարչապետը հենց այնպես հայտարարություն չէր անի։ Այո, ես գրեթե վստահ եմ, որ կան այն ձայնագրությունները, որոնց մասին խոսվում է։ Դրա մասին նաև իրենք են խոսում»,- ասել է պատգամավորը՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի միջև խոսակցության ձայնագրությունը, որի մասին հայտնել էր 3-րդ նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը: Հարցին, թե ինքը լսե՞լ է այդ ձայնագրությունները, Հակոբյանը պատասխանել է. «Չէ՛, ես չեմ լսել այդ ձայնագրությունները, բայց վստահ եմ, որ հենց այնպես դրա մասին չէր խոսվի...: Միքայել Մինասյանի որևէ հայտարարություն չի կարող կանխել, որ ԱԱԾ-ն կամ իրավապահները որևէ բան չհրապարակեն, ուղղակի դեռ ժամանակը չէ հրապարակելու։ Թե ինչ ձայնագրության մասին է խոսում Միքայել Մինասյանը, ինքը գիտի»: Մանրամասները՝ տեսանյութում:
|
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00